Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանուշ Հակոբյանը դիմել է սիրիահայ ուսանողների վարձի փոխհատուցման հարցով (տեսանյութ)

Քաղաքականություն
hranush

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշում կկայացնի Հայաստանի Հանրապետության բարձրագույն, նախնական (արհեստագործա­կան) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2017-2018 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2017 թվականին հատկացնել 20,000.000 ՀՀ դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)։ 2012 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոցների հիմնական ծավալը տրամադրվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից: Ցուցաբերած նյութական աջակցությունը բավարար չլինելու պատճառով սիրիահայ ուսանողների ուսման ամբողջ վարձը փոխհատուցելու նպատակով ֆինանսական միջոցներ են տրամադրվել նաև պետական բյուջեից: 2014 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 26.160.0 հազ., 2015 թվականին՝ 24,656.0 հազ.,                          2016 թվականին՝ 20,000.0 հազ. դրամ: 2017 թվականին ևս անհրաժեշտություն է առաջացել ուսման վարձի փոխհատուցման համար պետական բյուջեից հատկացնել ֆինանսական միջոցներ՝ 20,000.000 ՀՀ դրամի չափով: Ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194,198.400 ՀՀ դրամ:                                                                           Դրանցից 73 սիրիահայ ուսանողի վարձավճարի 60%-ը, որը կազմում է 20,000.000 ՀՀ դրամ առաջարկվում է վճարել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության կողմից հատկացված միջոցների հաշվին: