A
A
Կատալոնացիները փակել են ճանապարհները. համընդհանուր գործադուլ և ցույցեր՝ ուղիղ (տեսանյութ)
Կատալոնիայում այսօր կրկին համընդհանուր գործադուլ է՝ երկրի քաղաքական գործիչներին ազատ արձակելու պահանջով։
Հիշեցնենք, Բելգիայի դատարանն օրերս երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և չորս գործընկերներին՝ նախկին նախարարներին:
Պոչջդեմոնն ու նախարարները ինքնակամ հանձնվել էին Բելգիայի ոստիկանությանը, երբ Մադրիդը լուծարեց Կատալոնիայի կառավարությունը՝ ուղիղ կառավարում մտցնելով ինքնավար մարզում և նրանց ձերբակալելու որոշում կայացրեց, որը պարտադիր է կատարման համար Եվրամիության անդամ բոլոր երկրներում: Կատալոնիայի լուծարված կառավարության ևս ութ պաշտոնյաներ ձերբակալվել էին՝ ներկայանալով հարցաքննության, որոնցից մեկը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Իսպանիայի գերագույն դատարանը Պուչդեմոնին և նրա վարչակազմի պաշտոնյաներին մեղադրում է խռովարարության և բյուջետային միջոցները վատնելու մեջ: Բելգիական դատարանը Պուչդեմոնի արտահանձնման հարցը քննարկելու է նոյեմբերի 17-ին: Ժողովուրդը նրանց համարում է քաղաքական բանտարկյալներ։ Գործադուլի մասնակիցները փակել են ճանապարհները, Ֆրանսիա տանող մայրուղին, արագընթաց գնացքների որոշ երթուղիներ: