Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՊԾ-ն կասեցրել է Երևանում գործող մսամթերքի արտադրությունը

Պաշտոնական
mis-1

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է Երևանում գործող «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը:  Իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ մսամթերք արտադրող ընկերությունում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող մի շարք պահանջներ: Բացի այդ՝ չի իրականացվել  մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական ցուցանիշներով: «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի տնօրենը պարտավորվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակն ու մսամթերքի արտադրության գործընթացը համապատասխանեցնել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջներին: Խախտումները վերացնելու համար տրվել է ժամկետ: mis mis1 mis2    ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am