Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որևէ փոփոխություն մեր կյանքում տեղի չի ունենա» (տեսանյութ)

Քաղաքականություն
manucharyan

«Երբևիցե ԵԱՏՄ-ի կողմից որևէ առարկություն Եվրամիության հետ կապված չի եղել,- այսօր այս մասին հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։-Ֆունդամենտալ տարբերություններ չկան. և՛ խորհրդային տարածքի ժողովուրդները, և՛ Եվրոպայի ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են։ Իրենց էությամբ չեն տարբերվում»։ Համաձայնագրի ստորագրումն ըստ Մանուչարյանի շոշափելի փոփոխությունների չի հանգեցնի, քանի որ ԵՄ-ն չի ծառայում միայն Հայաստանին, այլ՝ համաշխարհային քաղաքական շահերին. «Զուտ ստորագրման գործընթացում որևէ փոփոխություն մեր կյանքում տեղի չի ունենա»։ Հարցին, թե արդյո՞ք այս անգամ էլ կառաջանան խոչընդոտներ և կրկին չի ստորագրվի համաձայնագիրը, Մանուչարյանը նշեց, որ մարգարեություն պետք չէ անել, այլ պարզապես սպասել զարգացումներին։ Հիշեցնենք, որ Հայաստանը չի ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը 2013 թվականին՝ անդամակցելով ԵՏՄ-ին։ Ավելին՝ տեսանյութով