Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» վստահ հաղթեց «Արարատ»-ին (տեսանյութ)

Սպորտ
sport-alashkert-3.11.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի մեկնարկային խաղում Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Արարատին»: Տանտերերի հարձակվող Միհրան Մանասյանը հանդիպման 45+1 րոպեին բացեց հաշիվը, իսկ 71-ին կրկնապատկեց այն: «Ալաշկերտը» 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ էլ ավելի ամրապնդեց իր դիրքերն առաջին տեղում՝ վաստակելով 26 միավոր: Առաջնության ետնապահ «Արարատը» 7-րդ պարտությունը կրեց առաջնությունում եւ վեց միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Վաղը տեղի կունենա «Փյունիկ» - «Գանձասար-Կապան», իսկ նոյեմբերի 5-ին՝  «Շիրակ» - «Բանանց» հանդիպումները: