Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատագրված է Իսլամական պետության հենասյունը՝ Դեյր-էլ-Զորը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ter-zor

Սիրիական բանակն ամբողջութեամբ ազատագրել է Դեյր-էլ-Զոր քաղաքը՝ Իսլամական պետության վերջին հենասյունը։ Այս մասին հայտնում են սիրիական աղբյուրները։

Նշենք, որ դեռ Սեպտեմբեր 5-ին սուրիական բանակը կրցաւ ճեղքել Տեր Զօր քաղաքի` շուրջ 3 տարի տեւած շրջափակումը ու գրեթէ միաժամանակ քաղաքի արեւելեան հատուածին մէջ անցաւ ԻՊ-ի դէմ լայնածաւալ գրոհի: Տէր Զօրը կը համարուի ԻՊ-ի վերջին խոշոր յենակէտը Սուրիոյ մէջ:

Ականատեսների վկայություններով՝ դեռեւս որոշ վտանգավոր օջախներ կան, որտեղ էլ սիրիական կառավարական ուժերը ռուսական ավիացիայի ու «Հզբոլլահի» օգնությամբ մարտեր է մղում։

Պետական հեռուստատեսությունն այսօր առավոտյան հայտնել է, որ քաղաքն ամբողջությամբ ազատագրված է ահաբեկիչներից։

Ինչու հենց Տեր Զորը. այս քաղաքը ռազմավարական նշանակություն ուներ Իսլամական պետության համար, քանի որ Իրաքի սահմանին է գտնվում, Եփրատ գետի վրա, Ռաքքայի՝ ԻՊ մայրաքաղաքի  ու Իրաքի սահմանի մեջտեղում։