Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3000 երեխա ուշ է գնացել դպրոց, 260-ը կիսատ է թողել ուսումը (տեսանյութ)

Քաղաքականություն
k22Wiq5Kdv4

Կրթությունից դուրս մնացած երեխաների համար պատասխանատու է ծնողը եւ Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք հաշվառում են իրականացնում: Երեխային դպրոցից զրկած ծնողի նկատմամաբ ԿԳՆ-ը տույժեր կամ պատիժ չի սահմանում, ասում է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզան  Մակյանը: Ըստ նրա՝ պետք է  փորձել համագործակցել ծնողի հետ: Մեր ծնողների մի մասը համարում է , որ իրենց երեխաները շատ պատրաստ են եւ կարող են 5 տարեկանից դպրոց գնալ, իսկ մյուս մասն էլ հակված է պահել երեխաներին տանը՝ պատճառաբանելով, թող մի տարի էլ մեծանան: Նախորդ տարվա տվյալներով՝ 260 երեխա ՀՀ-ում կիսատ է թողել ուսումը, իսկ այս տարի շուրջ 3000 երեխա 7 տարեկանից է եկել դպրոց, այսինքն՝ նախորդ տարի կամ հնարավորություն չի ունեցել կամ ցանկություն։ Սոցապ և առողջապահության նախարարության մասնագետների կարծիքը «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի» նախագծի վերաբերյալ՝ ստորև