Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակից Էդիկ Գրիգորյանը. նա բացահայտումներ էր խոստացել

Քաղաքականություն
grigoryan

Երեկ գիշեր Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է  Հոկտեմբերի 27-ի  ահաբեկչության մասնակիցներից Էդիկ Գրիգորյանը: Տեղեկությունը հաստատել է  ՔԿՎ  հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:  Էդիկ Գրիգորյանը գիշերը բողոքել է սրտի շրջանում ունեցած ցավերից, ինչի կապակցությամբ շտապ օգնություն են հրավիրվել և նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը:  Այս մասին հայտնում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կայքը։ Կայքի տեղեկություններով՝  երկու տարի առաջ Էդիկ Գրիգորյան սրտի վիրահատություն էր տարել: Այս տարի լրացավ հոկտեմբերի 27-ի գործի 18-րդ տարելիցը: Էդիկ Գրիգորյանը խոստացել էր բացահայտումներ անել: