Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացուն հայտնաբերել չի հաջողվում

Կարևոր լուրեր Հասարակություն
ain

 

Նոյեմբերի 3-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկություն է ստացվել նաև, որ  քաղաքացին (ոչ սթափ վիճակում) դուրս է եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով ինտերնետ կապի միջոցով փոխանցել է իր գեոլոկացիոն կոորդինատները (ըստ կոորդինատների վերջինս գտնվում էր Մ-15 ավտոճանապարհին` Խարբերդի ամառանոցների մոտակայքում): Նշված հատվածում իրականացվել են որոնողական աշխատանքներ. քաղաքացին չի հայտնաբերվել: ԱԻՆ