Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թումո»-ի անվտանգության շենքում գյուրզա է հայտնաբերվել

Պաշտոնական
ozer

Նոյեմբերի 2-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի անվտանգության շենքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: .................. Նոյեմբերի 2-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 21/3 շենքի բնակարաններից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ