A
A
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի զինված ուժերը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակել։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկը, կրակոցներն արձակվել են Տավուշի մարզի սահմանին՝ հայկական դիրքերի ուղղությամբ: Արծրուն Հովհանիսյանը նաեւ տեղեկացրեց, որ հայկական կողմը վնասներ չունի: Սահմանին էլ այս պահին հանգիստ է: