Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվում է Հաց բերողի հուշարձանը տեղադրել Իտալիայի և Բեյրութի փողոցների անկյունում (տեսանյութ)

Քաղաքականություն
papyan

«Ես շատ հպարտ եմ, որ Արթուր Սարգսյանը հայ է, հուշարձանը կառուցելով պետք է փաստենք, որ արժանի ենք իրեն»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարել է օպերային երգչուհի  Հասմիկ Պապյանը։  Մշակութային գործիչներն այսօր հավաքվել էին  առաջարկով՝ տեղադրել «հաց բերող» Արթուր Սարգսյանի հուշարձանը: «Արթուրը հենց իր կերպարով կարող է հանդիսանալ մարդկային շատ դրական հատկանիշների սիմվոլ, հետևաբար հուշարձանը սիմվոլիզմով նախագծելը շատ ճիշտ ընտրություն է»,- ասել է քանդակագործ Գարեգին Դավթյանը։ «Կարծում ենք, որ Արթուր Սարգսյանի հուշարձանը պետք է տեղադրվի Իտալիայի և Բեյրութի փողոցների անկյունում գտնվող մի փոքրիկ պուրակում»,- կոնկրետ առաջարկ է ներկայացրել ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Ավելին՝ տեսանյութով