Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատիստները ոչ-ոքի արեցին, իսկ շախմատիստուհիները՝ պարտվեցին

Սպորտ
a1evrochess-1

Հունասատանի Կրետե կղզում գտնվող Հերսոնիսոս քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնություններում այսօր կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ մրցեց առաջնությունում 7-րդ վարկանիշ ունեցող Հունգարիայի հավաքականի հետ: Կայացած բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվեցին հաշտությամբ եւ գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Մեր թիմը հանդես եկավ իր հիմնական կազմով՝ Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան: Կայացած 5 տուրից հետ Հայաստանի հավաքականը վաստակելով 8 միավոր, շարունակում է Հունգարիայի եւ Ռուսաստանի ազգային թիմերի հետ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Կանանց Հայաստանի հավաքականն այսօր հանդիպեց մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկի՝ Վրաստանի ընտրանու հետ: Մեր շախմատիստուհիները չափազանց անվստահ հանդես եկան եւ տանուլ տվեցին իրենց բոլոր պարտիաները՝ 0:4: Այս սայթաքումից հետո մեր հավաքականը նահանջեց 13-րդ հորիզոնական: Վաղը առաջնությունում հանգստյան օր է, իսկ նոյեմբերի 3-ին կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: a1+evrochess 2