Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլորը կարող են խմբագրել  «Յանդեքս»-ի  քարտեզները

Հասարակություն
download

Յանդեքս. Քարտեզների խմբագրող ծառայությունը նոյեմբերի 1-ից հասանելի է հայերենով: Դրա օգնությամբ Հայաստանի բնակիչները կարող են օգնել Յանդեքսի թիմին ստեղծել բնակավայրերի ճշգրիտ քարտեզները: Քարտեզներ խմբագրելը հեշտ է՝  ցանկացած մեկը կարող է դրանով զբաղվել, ասում է «Յանդեքս»-ի գեոտեղեկատվական բովանդակության խմբի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկովը: «Արբանյակային նկարների վրա կարելի է նշել ճանապարհներ, շենքեր, խանութներ: Նույնիսկ բիզնես ունեցողները կարող են նշել իրենց օբյեկտների հասցեները եւ  աշխատանքային ժամերը: 4-5 օրվա ընթացքում այդ տվյալները հասանելի կլինեն բոլորին»: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը ճշգրտումների քանակով զբաղեցնում է  4-րդ տեղը: