Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը Վիգեն Սարգսյանի ծառայության հարցով դիմել է զինկոմին

Քաղաքականություն
nikol-2

«Քանի որ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բացատրությունները, թե ինչու ինքը ժամանակին չի ծառայել ՀՀ Զինված ուժերում՝ բավարար չեն, այսօր պատգամավորական հարցմամբ դիմել եմ ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով ինձ տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել ՊՆ գործող նախարարին 1993-2000 թվականներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու համար»,- ֆեյսբուքում տեղեկացնում է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։