Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նույն հոդվածներով թուրքական իշխանությունների կողմից եմ դատապարտվել ազատազրկման» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pavlik

«Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստի մեկնարկին ամբաստանյալները բարձր տրամադրությամբ մտան նիստերի դահլիճ, ողջագուրվեցին միմյանց հետ։ Այս գործով դատավորը Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն է, որը 6 ամսով է գործուղվել Էրեբունու դատարան։ Դատավարության հենց սկզբում Մեսրոպ Մակյանը հարցրեց, թե արդյո՞ք ինքնաբացարկի միջնորդություն ունեն իրեն։ Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրին, փոխարենն ամբաստանյալները հանդես եկան հայտարարությամբ։ Գագիկ Եղիազարյանը բողոքեց, որ միայն մերձավոր ազգականների հետ տեսակցության արգելքն են հանել, իսկ քույրը, երբ 2 անչափահաս երեխաների հետ գալիս է տեսակցության, չեն թույլատրում։ Մեսրոպ Մակյանը խորհուրդ տվեց համապատասխան միջնորդություն ներկայացնել. ինքը կքննարկի։ [caption id="attachment_1577110" align="alignnone" width="500"]Hearings of 'Sasna Tsrer' group's case took place at the Court of First Instance of Avan and Nor Nork Communities of Yerevan Hearings of 'Sasna Tsrer' group's case took place at the Court of First Instance of Avan and Nor Nork Communities of Yerevan[/caption] Հայտարարությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Պավել Մանուկյանը՝ նշելով, որ 28 տարի առաջ է զենք վերցրել՝ ի շահ իր ազգի, և նույն հոդվածներով թուրքական իշխանությունների կողմից է դատապարտվել ազատազրկման։ Պավել Մանուկյանը դատավարությունը համեմատեց հայտնի անեկդոտի հետ, երբ «2 ապարանցի խմած շախմատ են խաղում, իսկ նրանց հետևող մի չեբուրաշկա ինֆարկտից մահանում է»։ Պավել Մանուկյանը, դիմելով դատավորին, ասաց, որ իրենց չեն դատում այն հոդվածի համար, ինչ կատարել են, իրենց պետք է դատեին ցեղասպանությունը կանխարգելելու փորձի համար. «Ձեր անձի հանդեպ ես ոչ մի բան չունեմ, ես 1 տարի 6 ամիս առաջ տանը հրաժեշտ եմ տվել, մտածել եմ, որ հաղթանակած ներս եմ մտնելու»։ Վարուժան Ավետիսյանն իրեն ներկայացրեց որպես ապստամբ և նշեց, որ Հայաստանում հանցագործները զավթել են պետությունը, իսկ դատավորը հանցավոր համագործակցության բաղադրիչ է. «Դուք դատավոր չեք, այլ հաշվեհարդարի գործիք, մենք ռազմագերիներ ենք և իրացրել ենք մեր իրավունքը»։ [caption id="attachment_1577108" align="alignnone" width="500"]Hearings of 'Sasna Tsrer' group's case took place at the Court of First Instance of Avan and Nor Nork Communities of Yerevan Hearings of 'Sasna Tsrer' group's case took place at the Court of First Instance of Avan and Nor Nork Communities of Yerevan[/caption] Հայտարարությամբ հանդես եկավ նաև Միայնակ Գայլը՝ Արայիկ Խանդոյանը։ Նա մանրամասն պատմեց, թե ինչպես է որոշել զինվորական դառնալ, ապա դատախազին դիմեց «աղջիկ ջան»-ով, երբ վերջինս առարկեց նրա հայտարարության դեմ։ [caption id="attachment_1577111" align="alignnone" width="500"]Hearings of 'Sasna Tsrer' group's case took place at the Court of First Instance of Avan and Nor Nork Communities of Yerevan Hearings of 'Sasna Tsrer' group's case took place at the Court of First Instance of Avan and Nor Nork Communities of Yerevan[/caption] Դատավոր Մակյանը նշեց, որ Խանդոյանը ցանկանում է իրավիճակը լարել, ինչը չի ստացվի։ Այս պահին ընդմիջում է հայտարարված։