Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական գանձարանում գումարի ավելացում կա, բայց որքան՝ հայտնի չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dram

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ֆինանսական միջոցների մեջ կա՞ն փոփոխություններ. «Պետական գանձնարանում փողն ավելացա՞վ: Արդյոք 2018թ. ավելանո՞ւմ է: Եթե ավելանում է, ապա շնորհիվ ներդրումների՞, զարգացմա՞ն»: Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Ճիշտն ասած, չեմ նկատել, որ համանման հարցերը շրջանցել եմ, քանի որ ջանք եմ գործադրում, որ որեւէ հարց չշրջանցեմ: Կարող է լինեն հարցեր, որոնց պատասխանները չունենամ: Այդ դեպքում անկեղծությունս բավարարում է ասելու՝ այդ հարցի պատասխանը չգիտեմ: Եթե համեմատենք երկու տարվա թվերը, ապա կտեսնենք, որ մոտ 100 մլն դրամով ավելանալու են եկող տարի թե ծախսերը, թե եկամուտները: Գանձարանում գումարը ավելացավ, թե չէ՝ այդ մասին դատողություն անել հնարավոր կլինի միայն 2019թ. սկզբին: Գոնե այս պահին կարող ենք փաստել, որ, այո, ավելացում կա»: