A
A
Ալեքսեյ Երյոմենկոն ինքնակամ լքել է «Փյունիկը»
Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոն այսօր հրաժարական է տվել: Ինչպես հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, ռուս մասնագետը որոշում է կայացրել լքել երեւանյան ակումբը եւ վերադառնալ Ֆինլանդիա, որտեղ աշխատել է երկար տարիներ։ Ալեքսեյ Երյոմենկոյին կփոխարինի Արմեն Գյուլբուդաղյանը, որը մինչ այդ ժամանակավոր գլխավորել էր «Փյունիկը»: Փոխվել է նաեւ «Փյունիկ-2» թիմի գլխավոր մարզիչը: Այդ պաշտոնում նշանակվել է անվանի նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանը: