Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պիտի չկառուցե՞ն». ՊԵԿ նախագահ

Քաղաքականություն
vardan-harutyunyan1

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր չհերքեց, որ իր որդիները բիզնես ունեն, որին կառավարությունը հարկային արտոնություններ է շնորհել, սակայն այդ արտոնությունը, որը վերաբերում ավտոմեքենաների սարքավորումներին, շնորհվել է բոլորին, որոնք կփորձեն դրսից ներմուծել դրանք: Սակայն ՊԵԿ նախարարը բորբոքվում է, երբ հարց է հնչում պետական պաշտոններ ունեցող մարդկանց բիզնեսներին տրվող արտոնությունների մասին. «Իսկ ո՞վ ասեց, որ պաշտոնյաները իրավունք չունեն, պաշտոնյաների ազգականները իրավունք չունեն: Սահմանափակում կա՞»: Նա համաձայն չէ, որ Հայաստանում արտոնություններ են տրվում հատկապես պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրան ընտանիքների անդամների ունեցած բիզնեսներին՝ ո՞վ է ասում. «Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պիտի չկառուցե՞ն: Էս երկրում ապրելու իրավունք չունե՞ն»: «Մյուս գյուղացիներն ինչու՞ չեն անում։ Ձեր ջերմոցները խփում են մյուս գյուղացիների ջերմոցներին»,- հարցին ի պատասխան ասում է. «Թող անեն, թող անեն։ Ի՞նչ եք ասում: Լավ, էլ ներդրում չեն անի»: