A
A
Հայաստանի հավաքականները հաղթանակով սկսեցին շախմատի Եվրոպայի առաջնությունը
Հունաստանի Հերսոնես քաղաքում (Կրետե կղզի) այսօր մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները: Վիճակահանությամբ առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականին մրցակից բաժին ընկավ Շվեյցարիայի ընտրանին: Մեր ընտրանին 3:1 հաշվով հաղթանակ տարավ: Մեկական միավոր վաստակեցին Գաբրիել Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին տուրում հանդես չեկավ: Հայաստանի կանանց ընտրանին 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Հունաստանի 2-րդ հավաքականի նկատմամբ: Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի: