Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Սպորտ
a1mxitaryan-3

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է ֆուտբոլի Անգլիայի Պրեմիրեր լիգայի 10-րդ տուրի «Տոտենհեմի» հետ տնային խաղի մեկնարկային կազմը: Առաջին 11 խաղացողների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այս անգամ Ռեշֆորդի եւ Լուկակուի հետ կկազմի անգլիացիների հարձակման գիծը: Նշենք, որ ինը տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» 20-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 15:30-ին: Այն ուղիղ եթերով կհեռարձակվի նաեւ մեր կայքէջում, ստորեւ: