A
A
«Միլան» - «Յուվենթուս» հանդիպումը ուղիղ եթերով կդիտեն 730 միլիոն մարդ
Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջիկա 11-րդ տուրի «Միլան» - «Յուվենթուս» հանդիպումը մեծ հետաքրքություն է առաջացրել ամբողջ աշխարհում: Ինչպես տեղեկացնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքէջը, հանդիպումն ուղիղ եթերով ցուցադրվելու է ավելի քան 200 երկրներում: Ակնկալվում է, որ «Միլան» - «Յուվենթուս» խաղը հեռուստատեսությամբ կհետեւեն 730 միլիոն հեռուստադիտող: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին: Բուքմեյքերային գրասենյակները խաղի ֆավորիտ է համարում «Յուվենթուսին», որի հաղթանակը գնահատել են 1,90 գործակիցով: «Միլանի» հաղթանակը հավասար է 4,20: