Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայի  «Արարատի» գլխավոր մարզիչը հրաժարական տվեց

Սպորտ
sport-ararat-moskva-27.10.

Ֆուտբոլի Ռուսաստանի 2-րդ լիգայի առաջնության մասնակից Մոսկվայի «Արարատ» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել: Այդ մասին տեղեկացնում է նորաստեղծ ակումբի պաշտոնական կայքը: «Ես նման որոշում կայացրի, քանի որ «Արարատի» ղեկավարության հետ պայմանավորվածություն կար, որ ես թիմի օգնելու եմ միայն առաջին խաղաշրջանում: Ես իմ առջեւ դրված առաջադրանքը 100 տոկոսով կատարել եմ եւ այժմ «Արարատը» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղին գերազանցելով 12 միավորով: Այժմ ես նպատակ ունեմ ավելի կատարելագործվել եւ առաջ շարժվել», - հայտարարել է հայազգի մասնագետը: Ալեքսանդր Գրիգորյանը մոսկովյան ակումբը գլխավորել էր այս տարվա օգոստոսին: Նրա ղեկավարությամբ «Արարատն» անցկացրել է 14 հանդիպում, որոնց ընթացքում վաստակել է 38 միավոր: Առաջնության առաջիկա խաղերին «Արարատ»-ին կնախապատրաստի ակումբի փոխնախագահ եւ թիմի ավագ մարզիչ Պողոս Գալստյանը: