A
A
ՀՖՖ-ն հետաձգել է առաջնության երկու հանդիպումները
Հայաստանի 1-ին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 10-րդ տուրի «Լոռի» - «Ավան Ակադեմիա» եւ 11-րդ տուրի «Ավան Ակադեմիա» - «Շիրակ-2» հանդիպումները հետաձգվել են: Դրանց անցկացման ժամկետը պարզ կդառնա ավելի ուժ: Առաջին խմբում հանդես եկող «ՖԱ Արցախ» թիմն իր տնային հանդիպումներն անցկացնելու է «Փյունիկ» մարզադաշտում: Մինչ այդ այն հանդես էր գալիս ՊԵԿ-ի (նախկին «Միկա») մարզադաշտում, սակայն վերջինիս խաղադաշտը ներկայումս անմխիթար վիճակում է գտնվում: