Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ գալիս է մարտի մեկի իրավիճակ, պարզվում է՝ բանակն այլեւս բոլորինս չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
cXd-nMVhzzQ

ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ երկու կարճ միտք է ուզում ասել. «Առաջինը՝ շատ է խոսվում Իսրայելի մասին. այստեղ ընտրություններում մեկ ընդդիմությունն է հաղթում, մեկ՝ իշխանությունը: Այն երկրում, որտեղ միշտ ու անխուսափելիորեն հաղթում է իշխանությունը, այդ երկիրը տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու է Իսրայելի օրինակից»: Պատգամավորի հաջորդ դիտարկումը վերաբերում էր բանակին. «Հենց գալիս են նման իրավիճակներ, ասում են՝ բանակը հո իշխանությանը չէ, այն եւ ընդդիմությանն է, եւ իշխանությանն է, բոլորինս է: Երբ, ասենք, գալիս է 2008թ. մարտի մեկի իրավիճակ, պարզվում է՝ բանակն այլեւս բոլորինս չէ. բանակն իշխանությանն է ու պետք է ասի՝ այ, որտեղ երեք հոգուց ավելի հավաքվեցիք, ցրելու ենք, պետք եղավ՝ գյուլլելու ենք»: Վերջին նախադասությունը Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մատը թափ տալով: Իսկ երբ, ըստ նրա, գալիս են ընտրությունները, բանակն այլեւս բոլորինս չէ. «Բանակը իշխանությանն է ու այդտեղ, ինչպես ճիշտ նշվեց, բանակը քայլում է մեկ շարքով՝ դեպի ընտրական տեղամասեր: Անընդհատ բանակ ենք ասում, սակայն մինչ այսօր բանակում զինվոր ունեցող ծնողները կանգնած են իրենց երեխաների համար գուլպա, համազգեստ, կոշիկ, որը հնարավոր է հագնել, եւ այս կարգի այլ բաներ մատակարարելու փաստի առաջ: Այս օրենքով ոչ թե խնդիրները լուծում ենք, այլ այս խնդիրը խորացնելու ենք»: Նա հայտարարեց, որ Ելք խմբակցությունը դեմ է քվեարկելու այս օրենքին: