A
A
Գրոսմայստեր Արման Միքայելյանը հավասարվեց առաջատարներին
Նորաթուխ գրոսմայստեր Արման Միքայելյանը հաջող է հանդես գալիս Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում: Մեր 21-ամյա շախմատիստը 5-րդ տուրի պարտիայում սեւ խաղաքարերով հաղթեց Վլադիմիր Ռոնֆիլենոկին, վաստակեց 4,5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատարներին, որոնք ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Այսօր նախատեսված 6-րդ տուրում Արման Միքայելյանը սպիտակներով կմրցի Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Միխայիլ Կոբալիայի հետ: Հայաստանի մնացած պատվիրակներից հաջող է հանդես գալիս նաեւ 20-ամյա Սարգիս Ռ. Մկրտչյանը, որը 5 տուրից հետո ունի 4 միավոր եւ գտնվում է առաջատարներին հետախնդող շախմատիստների հոծ խմբում: Նա այսօր ուժերը կչափի չինացի Լանկայ Լիի հետ: