Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես բանակը դարձնել առավել գրավիչ. Նաիրա Զոհրաբյանի հարցը (տեսանյութ)

Պաշտոնական
naira-zohrabyan

Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացված՝ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարարին. «Ինչպես բանակը կատըռգայից (պատժիչ հիմնարկ-խմբ.) դարձնել առավել գրավիչ»։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ կա 2 լրջագույն խնդիր՝ կանխել կոռուպցիան և հաստատել արդարություն այդ ոլորտում,  2-րդ՝ բանակը դարձնել գրավիչ։ Արդյո՞ք այս նախագիծը թույլ է տալիս իրականացնել այս 2 կետերը։ «Օրենքն ընդամենը ստեղծում է դաշտ՝ ակտիվ աշխատանքի իրականացման համար, այս դրույթներն ընդունելու դեպքում միայն մեր ծրագրերը կյանքի կկոչվեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կա հետաքրքրություն «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի նկատմամբ։ Վերջինիս դեպքում՝ 25 տոկոս։ Ավելին՝ տեսանյութով