Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում Կասպշիկին ներկայացվել են «ՍՊԱՅԿ»-ի կիրառման մասին ապացույցներ

Պաշտոնական
untitled-1

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից ՍՊԱՅԿ տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ: ԱՀ ՊՆ