Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորը պետք է ստուգի՝ կալանավորին խոշտանգե՞լ են, թե՞ ոչ. Ն. Փաշինյանի առաջարկը (տեսանյութ)

Քաղաքականություն
wq5dZoXwvSo

Այսօր ԱԺ-ում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկ ներկայացրեց՝ փոփոխություն կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում: Նա հիշեցրեց գործող օրենքը, ըստ որի` ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել ՔԿՀ՝ առանց հատուկ թույլտվության, մինչդեռ գործնականում դա չի իրացվում:  Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պատգամավորը ՔԿՀ տարածքում որեւէ խոչընդոտի չպետք է հանդիպի. «Օրինակ, ընտրողը՝ կինը, զանգում է պատգամավորին, ասում է՝ ամուսինս ՔԿՀ-ում է եւ, կոպիտ օրինակ եմ բերում, եղունգները քաշել են, մատները կտրել են: Պատգամավորը գնում է քրեակատարողական հիմնարկ եւ ասում է՝ այսպիսի ահազանգի վրա ենք եկել եւ ուզում եմ տեսնել՝ կալանավորված անձի եղունգները, մատները տեղո՞ւմ են, թե՞ չէ: ՔԿՀ-ն արգելում է: Ասում է՝ քննիչն արգելել է տեսակցությունները: Մենք ասում ենք՝ տեսակցություն չենք ուզում, ուզում ենք տեսնել՝ այդ մարդու մատները կտրե՞լ են, թե՞ չէ, խոշտանգե՞լ են, թե՞ չէ, ձեռը ջարդա՞ծ է, սովի՞ է մատնված, սննդից զրկվա՞ծ է, թե՞ չէ»: Ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել: Ավելին՝ տեսանյութով