A
A
Հենրիխ Մխիթարյանը 2018թ. ամռանը կրկին կմեկնի Լոս Անջելես
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, 2018 թվականի ամռանը նախապատրաստական փուլը կրկին կանցկացնի Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում: Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր է եկել ուսումնական հաստատության մարզաբազան եւ մտադիր է հաջորդ մրցաշրջանից առաջ դարձյալ ուսումնամարզական հավաք անցկացնել այնտեղ: Ըստ նախնական տվյալների, եկող տարվա ամերիկյան հավաքը թիմի համար ավելի ուշ կսկսվի եւ կտեւի հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 5-ը: Պատճառն այն է, որ 2018 թվականին կայանալու է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը եւ ֆուտբոլիստների մեծ մասը զբաղված են լինելու իրենց ազգային հավաքականներում: