A
A
Դիլիջանում Դելֆինաթերապիան տավուշցիների համար կգործի զեղչով
BW Paradise Hotel-ին կից Դելֆինարիումը հայտարարում է
BW Paradise Hotel-ի տնօրինությունը տեղեկացնում է, որ հյուրանոցին կից բացվել է Դելֆինարիում, որտեղ գործում են Դելֆինաթերապիա և «Լող դելֆինների հետ» ծառայությունները:
Դելֆինաթերապիան ցուցված է մանկական ուղեղի կաթվածով, Դաունի համախտանիշով, մանկական աուտիզմով, գիշերամիզությամբ, գերակտիվությամբ, մտավոր հետամնացությամբ, լսողության և խոսքի խանգարումներով, հետտրավմատիկ սթրեսներով, կակազությամբ հիվանդ երեխաներին՝ օգնելու հիվանդությունները, ինչպես նաև կա «Լող դելֆինների հետ շոու ծրագիր»:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ Տավուշի մարզի և Դիլիջան քաղաքի բնակիչների համար BW Paradise Hotel-ը նախատեսում է հատուկ պայմաններ՝ 20% զեղչ հրապարակված արժեքներից:
Հյուրանոցը շուտով հանդես է գալու նաև մի շարք բարեգործական հիմնադրամների հետ բացառիկ առաջարկով՝ հատուկ համախտանիշներ ունեցող երեխաների համար: