A
A
Շահմար տեսակի օձ՝ Երևանի դպրոցներից մեկում
Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 135 դպրոցում՝ ջեռուցման կաթսայի տակ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: ԱԻՆ