Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ կարող մասնակցել Ներսես Պողոսյանի խոշտանգման արարողությանը». Ժիրայր Սեֆիլյանը հեռացավ (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan2

«Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը քիչ առաջ լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ չի կարող մասնակցել Ներսես Պողոսյանի խոշտանգման արարողությանը։ Հիշեցնենք, վերջինս 22 օր հացադուլի մեջ է եղել, և ըստ պաշտպանի՝ ի վիճակի չէ մասնակցել նիստին, սակայն նիստը հետաձգելու մասին միջնորդությունը չէր բավարարվել։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հորդորեց նրան մնալ նիստերի դահլիճում, սակայն Սեֆիլյանը չփոխեց իր որոշումը։  Պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ հայտարարեց, որ այսուհետ հնարավոր է՝ չմասնակցեն որևէ դատական նիստի, եթե այսօրվա նիստը հետաձգելու միջնորդությունը մերժվի։ Ժիրայր Սեֆիլյանի քայլից հետո դահլիճը լքեցին նաև Ներսես Պողոսյանը, նրա պաշտպանները և Տիգրան Հայրապետյանը։ Այս պահին դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, իսկ պաշտպանները հրաժարվում են մտնել նիստերի դահլիճ։