Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվան բռնել է ձեր կոկորդից. ինչ են հայերին առաջարկում լեհ լրագրողները (տեսանյութ)

Քաղաքականություն
leh-lragroxner

Լեհ լրագրողները մտել են Հայաստան եւ շշմել՝ ի՞նչ նկատի ունի Հայաստանը, երբ ասում է, որ ինքը անկախ պետություն է: «Կուրյեր վ նետ» թերթի խմբագիր Յադվիգա Խմելևսկան ասում է. «Ցանկացած պետությունում կա ազատություն այնքանով, որքանով սեփականություն ունեն: Շատ վտանգավոր է, որ Հայաստանում շատ բաներ Ռուսաստանի ձեռքում են»: Յադվիգա Խմելևսկան եւ Պյոտր Խլեբովիչը լեհական ազատագրական շարժման ներկայացուցիչներից են, հռչակավոր Սոլիդարնոստի հիմնադիրներից: Նրանք այս օրերին Թբիլիսիում խոսում էին կայսերականության վտանգներից: Նրանք հասկացել են, թե Ռուսաստանն ինչպես է Հայաստանը պահում իր ձեռքում. «Մոսկվան միշտ վախեցնում է Հայաստանին, որ ձեզ սպառնում են թուրքերը, ազերիները եւ ուրիշները, նրանք ձեր կոկորդից են բռնել»: Խորհրդային Միության փլուզումից հետո Լեհաստանը նույնպես երկար տարիներ չէր կարողանում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից: Պյոտր Խլեբովիչը դա բացատրում է նրանով, որ Լեհաստանում այսօր էլ ապրում են խորհրդային ԿԳԲ-ի հետ համագործացած տասնյակ հազարավոր քաղաքացիներ. «Միայն այս տարի են կրճատել նրանց թոշակները: Եղավ օրենք, և 2-3 անգամ կրճատեցին թոշակը»:  Տիկին Խմելսկան հիշում է, որ Լեհաստանում էլ քիչ չէին մարդիկ, որոնք ասում էին, որ Լեհաստանը առանց ռուսների կոչնչանա. «Գերմանացիները կհարձակվեն, չեխերը կհարձակվեն: Իսկ մենք պահանջում էինք, որ իրենք վերցնեին իրենց ճամպրուկներն ու գնային Ռուսաստան, կ չորտու, վերցնեն իրենց զենքերն ու գնան»: Հայաստանի մասին Պյոտր Խլեբովիչը շատ բան չգիտի, բայց անզեն աչքով էլ նրան երեւում է, որ մենք ռուսների իշխանության տակ ենք, եւ այստեղ խոսքի ազատություն չկա: Լեհաստանում, ըստ Յադվիգա Խմելնիցկայի, նույնիսկ պետական հեռուստաընկերությունները կարող են տհաճություններ պատճառել իշխանություններին: