A
A
«Լավ կլիներ, որ ՊՆ-ն ավելի վաղ մտածեր օրենքը փոփոխելու մասին» (տեսանյութ)
Պաշպանության նախարարության ներկայացրած օրենքի նախագիծը «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ»՝ պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի կարծիքով ուշացած է. «Լավ կլիներ, որ ՊՆ-ն ավելի վաղ մտածեր օրենքը փոփոխելու մասին»։ Ըստ ռազմական փորձագետի՝ ՊՆ-ն առաջնորդվել է ոչ թե պարտադրանքային մոտեցումներով, օրինակ՝ երկու տարվա ծառայությունը չի դարձնում երեք տարվա, այլ մեխանիզմներ է առաջ քաշում, որ մարդը, քաղաքացին ինքը շահագրգռված լինի ընտրելու զինվորական գործը. «Հատկապես դա՝ «Ես եմ» ծրագիրն է և «Պատիվ ունեմ»-ը, որը վերաբերում է բարձրագույն կրթություն ունեցող անձանց բանակային կյանքում ներգրավելուն»: Մանրամասները՝ տեսանյութում