Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահն է՝ Ղարաբաղի հարցում բացահայտ գրոհի անցնելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
manasyan

«Վերլուծաբաններ ասում են, որ պահը հարմար է բացահայտ գրոհի անցնելու Ղարաբաղի հարցում, բայց ես կարծում եմ, որ պետք է վարվել Եվրոպայի պես՝ դանդաղ, քայլ առ քայլ հաստատել դիրքերը»,- այսօր հայտարարել է քաղաքագետ  Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ այսօր Ժնևում կկայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Քաղաքագետի համոզմամբ՝ Եվրոպան սկսել է ճանաչել իրական Ադրբեջանը. «Վերջին բացահայտումները՝ կապված ադրբեջանական լվացքատան, մարդու իրավունքների խախտումների հետ, եվրոպացիներին դրդեցին փոխել իրենց վերաբերմունքը, որ հին ձևով այլևս չի կարելի, և նրանք ձեռնարկել են դաստիարակչական գործընթաց: Ադրբեջանն ու Թուրքիան դառնում են նույնակարգ, և աշխարհը փորձում է փոխել նրանց վարքը, աշխարհայացքը»: Ինչ վերաբերում է նոյեմբերին նախատեսված՝ ԵՄ- Հայաստան համագործակցության համաձայնագրի ստորագրմանը՝ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ Հայաստանն արժանացել է Եվրոպայի համակրանքին. Եվրոպան, ի դեմս Հայաստանի, տեսնում է քաղաքակրթական արժեքներին բավարարող պետություն։ Ավելին՝ տեսանյութով