Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաբիլ Ֆեկիրը վերջին րոպեին «գնդակահարեց» չեմպիոնին

Սպորտ
a1lion

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի առաջին խաղում երկրի չեմպիոն «Մոնակոն» հյուր գնաց «Լիոնին»:   Խաղը, ինչպես եւ սպասվում էր, անցավ անչափ դիտարժան պայքարում: Հանդիպման 11-րդ րոպեին Նաբիլ Ֆեկիրի փոխանցումից հետո Մարիանո Դիասը առաջ մղեց լիոնցիներին: Սակայն չեմպիոնից պահանջվեց ընդամենը վեց րոպե հաշիվը հավասարեցնելու համար: Հուրերից առաջինն աչքի ընկավ Ռոնի Լոպեսը:   23-րդ րոպեին արդեն Նաբիլ Ֆեկիրը դիպուկ հարված կատարեց Մենդիի փոխանցումից հետո՝ 2:1: «Մոնակոն» այս անգամ էլ շատ արագ արձագանքեց եւ շուտով «ստատուս քվո» հաստատեց: Խաղի 32-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հյուրերի մալիացի կիսապաշտպան Ադամա Տրաորեն:   Երկրորդ խաղակեսում ավելի վտանգավոր էին մոնակցիների գրոհները, սակայն նրանք այդպես էլ չկարողացան իրացնել գոլային պահերը: Իսկ ահա «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին՝ 5-րդ րոպեին, տուգանային հարվածով պարզապես «գնդակահարեց» հյուրերի դարպասապահին եւ վերջակետ դրեց հանդիպմանը՝ 3:2:   միանգամից բարձրացրեց 3-րդ հորիզոնական: Իսկ ահա մրցակցին այդ գնդակը թույլ չտվեց մոտենալ մրցաշարի առաջատար «ՊՍԺ»-ին:   «Լիոնը» վաստակեց 16 միավոր եւ հավասարվեց 3-րդ տեղում ընթացող «Մարսելին», իսկ ահա «Մոնակոն» 19 բալով մնաց նույն 2-րդ հորիզոնականում: