Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին զրկել են լիազորությունից

Սպորտ
a1fide

Շախմատի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել ֆեդերացիայի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովին թույլ չտալ իր թեկնածությունը դնել առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը: Որոշումը կայացվել է այսօր Անթալիայում տեղի ունեցած ֆեդերացիայի համաժողովում: Մասնակիցներից 37-ը այդ որոշմանը կողմ են քվեարկել, իսկ 20-ը՝ դեմ: Գործադիր կոմիտեն միաժամանակ Կիրսան Իլյումժինովին զրկել է իր լիազորություններից: Նրա պարտականությունները ժամանակավոր կատարելու է ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իորգոս Մակրոպուլոսը: Նշենք, որ ՖԻԴԵ-ի հաջորդ նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի սեպտեմբերին: