Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում կին վարորդը վրաերթի է ենթարկել 3 մարդու

Կարևոր լուրեր Մարզեր
1507833106_images

Հոկտեմբերի 12-ին՝ Ժամը 19:00-ի սահմաններում, 27 ամյա կին վարորդ Ս.Կ.-ն իր վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել Գյումրու բնակիչներ 40-ամյա Լիլիա Ռուբենյանին, 13-ամյա Լյուդմիլա Ավագյանին եւ 4-ամյա Անյուտա Գրիգորյանին: Ինչպես տեղեկացել է «Այսօր» լրատվականը , վրաերթի ենթարկվածներից Լյուդմիլա Ավագյանն ու Անյուտա Գրիգորյանը տեղափոխվել են Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ Լիլիա Ռուբենյանը՝ «Գյումրի» ԲԿ:Վերջինս ենթարկվել է ամբուլատոր բուժզննության:Լյուդմիլա Ավագյանի մոտ եւս ծանր մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:Իսկ 4 տարեկան Անյուտան տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ցայգ ՀԸ