Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրական շարժիչներով մեքենա ներմուծողները կազատվեն հարկերից (տեսանյութ)

Տնտեսություն
electromobile

Էլեկտրական շարժիչներով մեքենաներ ներմուծող ընկերությունները կազատվեն հարկերից, տուրքերից և գույքահարկից: Այսպիսի հանձնարարական այսօր տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ։ Գործադիրի ղեկավարը նշեց, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շաքր հարկատեսակներ և վճարներ: «Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալի խթանի անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից, տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»: