Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երիտասարդականը ընդամենը մեկ խաղակես դիմացավ (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-21

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր անցկացրեց հերթական պաշտոնական հանդիպումը Եվրոպայի առաջնության շրջանակում: Մեր մինչեւ 21 տարեկանների ընտրանին Երեւանում հյուրընկալեց Ավստրիայի նույն տարիքային թիմին: Առաջին խաղակեսն անցավ համարյա հավասար պայքարում եւ կողմերին չհաջողվեց գրավել դարպասները: Բայց ահա ընդմիջումից հետո, դաշտում մի թիմ էր ֆուտբոլ խաղում: Ավաղ, դա Ավստրիայի երիտասարդական հավաքականն էր, որը 49-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 60-ից սկսած ավելի հաճախակի սկսեց գրավել դարպասը: Արդյունքում, հյուրերը 5:0 հաշվով ջախջախեցին տանտերերին: Հայաստանի երիտասարդականը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում, իսկ Ավստրիայինը, հակառակը, երկրորդ հաղթանակը տարավ: Մեր թիմը 7 միավորով դեռեւս 2-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում, սակայն կորցրած միավորներով արդեն նախավերջինն է: Հաջորդ հանդիպումը Հայաստանի երիտասարդականը կանցկացնի նոյեմբերի 9-ին: Այդ օրը մերոնք սեփական դաշտում կընդունեն Ռուսաստանի այդ տարիքային թիմին: