Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանն առայժմ չկա թեկնածուների ցուցակում

Սպորտ
sport-france-football

Ֆրանսիական «Ֆրանս ֆուտբոլ» շաբաթահանդեսը, որը հիմնադրել է  ամենաթանկարժեք անհատական մրցանակը ֆուտբոլում՝ «Ոսկե գնդակը», արդեն հրապարակել է 2017 թվականի թեկնածուների անունները: Դրանք, ինչպես միշտ, 30 ֆուտբոլիստ կլինեն: Սակայն «Ֆրանս Ֆուտբոլն» այս տարի բոլոր թեկնածուներին ներկայացնելու է առանձին խմբերով: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների առաջին խմբում ընդգրկվել են բրազիլացիներ Նեյմարը եւ Մարսելոն, խորվաթ Լուկա Մոդրիչը, արգենտինացի Պաուլո Դիբալան եւ ֆրանսիացի Նգոլո Կանտեն: Երկրորդ հնգյակը լրատվամիջոցը հրապարակել է ժամը 14:00-ին: Դրանում տեղ են գտել Ֆիլիպ Կոուտինյոն, Դրիս Մերտենսը, Յան Օբլակը, Սերխիո Ռամոսը, Լուիս Սուարեսը:  Երրորդ հնգյակը հայտնի կդառնա ժամը 16:00-ին, 4-6-րդը՝ համապատասխանաբար 19:50-ին, 20:35-ին եւ 21:15-ին: Այն, թե ինչո՞ւ է «Ֆրանս Ֆուտբոլն» խումբ-խումբ ներկայացնում «Ոսկե գնդակի» թեկնածուներին, հայտնի է միայն իրենց: Հուսանք, որ լրատվամիջոցը չի անտեսի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը՝ եզրափակիչ խաղում խփելով վճռորոշ գոլը: sport france football 1 sport france football 2