Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես մնալու է քաղաքական արենայում» (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram-baghdasaryan1

«Զինվեք համբերությամբ։ Մենք ժամանակացույց չունենք՝ ասելու, թե ով է լինելու վարչապետ ապրիլին»,- այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ ճեպազրույցների ժամին։

Վահրամ Բաղդասարյանը շրջանցում է հարցը, թե գուցե Հանրապետականում տաբու է դրված վարչապետի թեկնածուի անձի մասին քննարկումների վրա: Նա ասում է, որ Գործադիր մարմնի նիստերում իրենք բազմաթիվ հարցեր են քննարկում, բայց ոչ այդ մեկը. «Մենք դրա կարիքը չենք զգում, երբ որ կգա ժամանակը՝ հարցադրում անելու կարիք չի լինի: Սերժ Սարգսյանը ինքը կխոսի այդ մասին»:

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սերժ Սարգսյանը մնա, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե ինքը քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում, բայց հիշեցրեց, որ լինելով քաղաքական մեծամասնության լիդերը՝ Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես մնալու է քաղաքական արենայում եւ լինելու է երկրի ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը: