Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի ահելի և մի ջահելի պատմություն. Ա. Վարդանյանը՝ ԱԺ միջադեպի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9ByoHqqbpTE

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին՝ զարմանք հայտնելով, թե ինչու է լրատվամիջոցներից միայն մեկն անդրադարձել նրա դատական վերջին հաջողությանը. «Նա արդեն 21 տարի բանտում է՝ մեկ անգամ փախուստ, մեկ անգամ՝ փախուստի փորձ, այս շաբաթ դատարանում փոքրիկ հաղթանակ է ունեցել, հավատում եմ, որ իր ճակատագրում փոփոխություն կլինի»։ https://youtu.be/7wLplLDIYyY Շաբաթվա «չիրադարձությունը», ըստ Աղվան Վարդանյանի, միջադեպն էր Նիկոլ Փաշինյանի ու Արտաշես Գեղամյանի միջև. «Նման միջադեպերը ոչ միայն դատապարտելի են, այլև ափսոսանք ու ցավ կարող եմ արտահայտել, որ մարդիկ հաճախ դառնում են չափից ավելի կանխատեսելի։ Մի ահելի և մի ջահելի պատմություն է, չէի ուզենա իրար նմանվեին ու այսքան կանխատեսելի դառնային»։