Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղազախստան – Հայաստան՝ 1:1. Մեր ֆուտբոլիստները չպահեցին հաղթական հաշիվը

Սպորտ
a1kazaxstan-hajastan-1-1...............

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Ղազախստանի ազգային թիմի հետ: Աստանայում կայացած հանդիպման առաջին խաղակեսում միայն մեկ գոլ արձանագրվեց: 26-րդ րոպեին Մարկոս Պիցելիի հաշվենկատ փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը հարվածային դիրք դուրս եկավ եւ հաշվենկատ հարվածով բացեց հաշիվը: a1+kazaxstan - hajastan 2 Հարկ է նշել, որ երկու թիմերն էլ բավական ակտիվ էին գործում եւ դարպասը գրավելու եւս մի քանի պահեր ունեցան, սակայն այդ դրվագներում վստահ խաղացին դարպասապահները: Ընդմիջումից հետո տանտերերը տիրեցին նախաձեռնությանը եւ փորձեցին ամեն գնով հավասարեցնել հաշիվը: Դա նրանց հաջողվեց 62-րդ րոպեին, երբ Մուրտազաեւի եզրային փոխանցումից հետո Տուրիսբեկը գլխի հարվածով գնդակն ուղարկեց Հայաստանի դարպասի հեռավոր անկյունը: a1+kazaxstan - hajastan 3 Հանդիպման վերջին րոպեին մեր ֆուտբոլիստները բավական վտանգավոր գրոհ ձեռնարկեցին եւ մոտ էին հաջողության, սակայն Սարգիս Ադամյանի հարվածից հետո տանտերերի պաշտպանը գնդակը հեռացրեց անպաշտպան դարպասից: Այդպիսով, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Հայաստանի հավաքականը 10 խաղից հետո վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց նախավերջին 5-րդ տեղը, իսկ Ղազախստանի ընտրանին 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: