Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաքին պարտքի մարում՝ բնության պահպանության դիմաց

Հասարակություն
ekomedia

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Ջրվեժ անտառ-պուրակում հանդիպեց «Էկո-մեդիա ցանց»-ի լրագրողների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին: Նախարարը խոսեց կատարված եւ նախատեսված ծրագրերից: Մանսավորապես նա խոսեց մի ծրագրի՝ «Բնություն-արտաքին պարտք»-ի մասին, որին Ֆինանսների նախարարությունը ուղիղ ներգրավածություն ունի. «Հանդիպել ենք արդեն ՀԲ հետ: Էությունը հետեւյալն է՝ ՀՀ-ն արտաքին պարտք ունի որոշ երկրների, որոնք իրենց հերթին ունեն նաեւ միջազգային պարտավություն՝ ներգրավելու բնապահպանական ծրագրերի մեջ: Մենք առաջարկում ենք, որպեսզի այդ գումարները այդ երկրներին վճարելու փոխարեն, ներդնենք մեր շրջակա միջավայրի բարելավման ծրագրում: Այդ երկրները պետք է իրենք համաձայնվեն դրան ու համարեն, որ պարտքն այդպիսով փակվեց:Ո՞րը կլինի նրանց շահագրգռվածությունը. նրանք ունեն մոտավորապես մեկ տասնյակի հասնող միջազգային պարտավորություններ՝ որպես զարգացած կամ խոշոր երկրներ, սկսած կլիմայի փոփոխություններով պայմանավորված ավարտած կենսաբազմազանության պահպանության միջազգային պարտավորություններով: Այսինքն, այս երկրները պետք իրենց վճարումները կատարեն միջազգային ֆոնդերին, որտեղից էլ վերաբաշխումներ լինեն զարագացող երկրներին: Մենք ասում ենք՝ միանգամից ուղիղ աշխատենք այդ երկրների հետ, բացառենք այս ամբողջ շրջանառությունը: Մեր առաջարկը երկկողմ ձեռնտու է»: Ըստ նախարարի՝ որպեսզի այդ երկրները, որոնց մենք պարտք ենք, շահագրգիռ լինեն մասնակցելու այս ծրագրին, մենք պետք է բնապահպանակն ճիշտ ուղղություններ ընտրենք, որոնք կլինեն տենոլոգիաների, հումքի, ծառայություններ ներկրում այդ երկրներից. «Որպես պարզ օրինակ՝ նշեմ ՌԴ-ն: Մենք այսօր ունենք փայտանյութի խնդրի, որի արդյունքում ճնշումը մեծ է մեր անտառների վրա: Եթե մեզ հաջողվի այս համակարգով ՌԴ-ից ներմուծել փայտ՝ ինքնարժեքով կամ ավելի ցածր արժեքով, նշանակում է՝ մենք էականոերն կնվազեցնենք ՀՀ-ում անտառների նկատմամբ ճնշումը: Նաեւ՝ քանի որ մենք պարտավորություն ենք ստանձնել, որ մինչեւ 2050թ. պետք է 20 տոկոսից ավելին հասցնենք երկրի անտառածածկ տարածքները, ապա նոր անատառահիմնման ծրագրեր պետք է իրականցնենք, ապա այս ծրագիրը լավ նախադրյալ կլինի»: Երկրները, որոնց մենք պարտք ենք եւ «Բնություն-արտաքին պարտք» ծրագրի շրջանակներում դիտարկվում են, Ճապոնիան է, Գերմանիան, ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Այս երկրներին ՀՀ-ն մինչեւ 2050թ. մայր գումարի ու տոկոսադրույքների հետ միասին պարտք է 570 մլն ԱՄՆ դոլար է. «Մինչեւ հոկտեմբերի կես ՀԲ-ն դրսում կիրականացնի իր նախանական ծրագրային գործողությունները եւ առաջարկներ կներկայացնի, որից հետո մենք կսկսենք երկկողմանի բանակցությունները երկրների հետ: Այս ծրագիրն աննախադեպ է: Աշխարհում կա փորձ, սակայն այն եկել է մեկ ուղղությունից՝ երբ եկիրը ունեցել է արտաքին պարտք, դեֆոլտի եզրին է եղել, միայն այդ ժամանակ է դիմել նման ծրագրի: Մենք այսօր չունենք այդ խնդիրը՝ արտաքին պարտքի տեսանկյունցի այդ վտանգի տակ գտնվող երկիր չենք համարվում, դրա համար ենք աննախադեպ: Դա որոշակի ռիսկ է պարունակում. միջազգային կազմակերպությունները կարող է որոշակի խնդիր տեսնեն, դրա համար մեքն ասում ենք՝ մեր խնդիրը արտաքին պարտքը նվազեցնելը չէ, այլ շրջակա միջավայրի բարելավումն է լինելու, արտաքին պարտքի մարումը միայն դրա հետեւանքն է լինելու»: