Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինոգործիչների միության նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
harutyun-khachatryan

Կինոգործիչների միության նախագահի ընտրությունը կայացավ այսօր՝ միության համագումարի ընթացքում: Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ: Միության նախագահ է ընտրվել ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Կինոգործիչների միության նախագահի թեկնածուները երեքն էին՝ ռեժիսորներ Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը: Հարություն Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով: Հիշեցնենք, որ Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը մահացել է այս տարվա հունիսի 23-ին: