Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Մանոյանը հավաքականի հետ չի մեկնել Ղազախստան

Սպորտ
a1hajastan-710

Այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չարտերային ուղերթով մեկնեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ կանցկացնի աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հետ վերջին հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմի կազմում Աստանա է մեկնել 23 ֆուտբոլիստ: Դարպասապահներ՝ Գրիգոր Մելիքսեթյան, Արսեն Բեգլարյան, Գոռ Մանուկյան: Պաշտպաններ՝ Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Գագիկ Դաղբաշյան, Արտյոմ Միքայելյան, Ռոբերտ Դարբինյան: Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Մարկոս Պիզզելլի, Գեղամ Կադիմյան, Էդգար Մանուչարյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Արտյոմ Սիմոնյան: Հարձակվողներ՝ Տիգրան Բարսեղյան, Ռուսլան Կորյան, Սարգիս Ադամյան: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վնասվածքի պատճառով չի մեկնել թիմի հետ: Ղազախստան – Հայաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, Երեւանի ժամանակով 20:00-ին: