A
A
Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
«Ես որոշել եմ այլևս չնախագահել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ անձնական պատճառներով»: Այդ մասին Պեդրո Ագրամունտը գրել է թվիթերյան իր էջում։ Հիշեցնենք, որ մյուս շաբաթ մեկնարկող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում պետք է քննարկվեր նրա պաշտոնանկման հարցը։ Իսկ դեռեւս ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի բյուրոն անվստահություն հայտնեց Ագրամունտին։ Պատճառը մարտին Ագրամունտի այցն էր Սիրիա և նրա հանդիպումը Բաշար Ասադի հետ։