Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորն առաջարկում է նախապատրաստել ժողովրդին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bdf54f0b84bc35197ebbb56f64855517

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տեղյակ է թանկացումներից: Սոցիալական բունտի հնարավորությունը նա չի բացառում Ըստ նրա, ճիշտ աշխատանքն այն է, որ իշխանությունը կարողանա բնակչությանը  բացատրել, թե ինչու են թանկանում ապրանքները եւ ամեն կերպ փորձի մեղմել թանկացման հետեւանքները; Բյուջեն, ըստ ծառուկյանական պատգամավորի, չի կարող նպաստել թանկացումների հետեւանքները մեղմելուն: Սերգեյ Բագրատյանը կառավարությանն առաջարկում է լրացուցիչ միջոցներ գտնել կամ գոնե նախապատրաստել ժողովրդին: «Ժողովուրդը որ ձմռան շեմին պատրաստ լինի գնումներ կատարելու, ջեռուցման խնդիրներ լուծելու» : Այնուամենայնիվ, այս մարդը չէր ցանկանա, որ թանկացումները Հայաստանում բերեն հեղափոխական ճանապարհով Հանրապետականին իշխանությունից զրկելուն, գերադասելի են համակարգային փոփոխությունները, ընդ որում, վստահ է, որ եթե փոքրաթիվ ընդդիմությունը լավ աշխատի խորհրդարանում կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը: Ինքը տեղյակ է, որ հասարակությունը «Ծառուկյան դաշինքն» ընդդիմադիր քաղաքական ուժ չի համարում. « Ես երբեւէ կողմ չեմ եղել ծայրահեղ միայն քաղաքական ընդդիմության հասկացությանը, ես կողմ եմ քաղաքական եւ տնտեսական հստակ թիրախավորված աշխատանքի արդյունքում փոխենք հարաբերակցությունը»: Նա նկատել է, որ նոր խորհրդարանում ընդդիմություն կոչվող ուժերի որեւէ դժգոհություն իշխանությունը բանի տեղ չի դրել: Ինքն ասում է՝ ընդդիմության դերը կերեւա միայն հաջորդ տարվա ապրիլից հետո: